Աստծո կանչը
Օգոստոսի 11
Հիսուս, Դու հսկում ես մեզ օրհնելու և
խնամելու համար:
Այո՛, միշտ հիշե՛ք այս, որ Ես առաջնորդում եմ ձեզ խավարից` լույս. անհանգստությունից` հանգստություն. խառնակությունից` կարգ ու կանոնի, հանցանքներից ու վրիպումներից` կատարելության:
ՈՒրեմն՝ վստահե՛ք Ինձ ամբողջովին:
Ոչ մի բանից մի՛ վախեցեք:
Հուսացե՛ք և ձեր հայացքը Ի՛նձ հառեք միշտ, և Ես ձեր հուսալի օգնականը կլինեմ:
Ես և Հայրը մե՛կ ենք: Հետևաբար Նա, որ քաոսից ստեղծեց գեղեցկապես կարգավորված աշխարհը և դրեց աստղերը իրենց ընթացքի մեջ, և այնպես տնօրինեց, որ ամեն տունկ իմանա իր եղանակը, մի՞թե այժմ չի կարող ձեր փոքրիկ քաոսից խաղաղություն ու ներդաշնակություն ստեղծել:
Ես և Նա մե՛կ ենք, դուք Ի՛մն եք: Ի՛մն են նաև ձեր գործերը: Իմ Աստվածային պարտքն է` կարգավորելով ավարտուն վիճակի հասցնել Իմ գործերը. հետևաբար ձեր գործերն էլ կարգի կգան Իմ կողմից: